ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչությունում ծառայության անցնելու համար հրավիրվում են բարձրագույն տնտեսագիտական կամ իրավաբանական կրթությամբ մինչև 30 տարեկան ՀՀ քաղաքացիներ: Տնտեսագիտական կրթությունը և մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է, արական սեռի համար բանակում ծառայությունը՝ պարտադիր:
Նշված պահանջներին համապատասխանող անձինք աշխատանքային օրերին կարող են դիմել ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչություն՝ ժամը 9.00-ից 18.00-ն, 010-54-69-21 հեռախոսահամարով: