Ոչ ոք չի կարող լուրջ ընդունել Պերմյակովի ցուցմունքները. Լևոն Բարսեղյան

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանությունից հետո, ըստ «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի, ՌԴ իրավապահները գնացել են ապօրինի քայլերի. «Որոնք են` ռուսական զորքի` զենքով հետախուզություն իրականացնելը Գյումրու տարածքում, ինչի իրավունքը չեն ունեցել: Ինքնուրույն որսալը կասկածյալին և առանց ՀՀ իշխանություններին տեղյակ պահելու տարել են իրենց զորամաս, ինչը առևանգում է: Սրանք հանցակազմեր են, որոնք նախատեսված են ՀՀ Քրեական օրենսգրքով: Բացի այդ մեր իրավապահները անգործության են մատնվել»,- շեշտեց պարոն Բարսեղյանը:

Նրա կարծիքով` այս դրվագներով ՀՀ Գլխավոր դատախազի հրահանգով պետք է քրեական գործեր հարուցվեին, ինչը, ըստ Լևոն Բարսեղյանի, չի իրականացվել:

Նա նաև խոսեց Վալերի Պերմյակովի ցուցմունքի հավաստիությունից, անդրադարձավ Գլխավոր դատախազի այսօրվա հայտարարություններին: Բացի այդ, պարոն Բարսեղյանը պնդեց, որ ոչ ոք Գյումրեցիներին երաշխիք չի տվել, որ հաջորդ օրը նույն իրադարձությունները տեղի չեն ունենա. «Պիտի ասվի` ինչ գործողություններ են անում, որպեսզի նմանաբնույթ իրադարձություններ տեղի չունենան»:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել