Հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք, բացահայտվել՝ 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:  Բացահայտվել է գողության` 7, խարդախության և ապօրինի ծառահատման 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել