Զոհվել է պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ

21.01.2015թ., ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արման Ռաշիդի Ուդումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել