Մենք զարգացման ծրագրերում անպայման հաշվի կառնենք ներկայացվող առաջարկություններն ու նկատառումները: Վաչե Տերտերյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Իրավաբան.net-ը, հունվարի 21-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Ուղերձ կառավարությանը» փաստաթղթի ներկայացումը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ՏԿԱԻՆ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը բացման խոսքում ընդգծեց նման քննարկումների կարևորությունը.
– Վստահեցնում եմ, որ որպես ոլորտի համար պատասխանատու կառույց, մենք զարգացման ծրագրերում անպայման հաշվի կառնենք ներկայացվող առաջարկություններն ու նկատառումները:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակվել է համայնքների ներկայացուցիչների ու ԵԽ փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում:

Ուղերձն առավել հանգամանալից ներկայացրեցին Հայաստանի համայնքների միության, Համայնքների ֆինանսիստների միավորման և Հայաստանի ավագանիների ասոցացիայի ներկայացուցիչները:

Հանդիպումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանում ԵԽ գրասենյակի միջոցով` Դանիայի կառավարության հովանավորությամբ:

Լուսանկարը՝ mta.gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել