ՀՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում:
Լսումների ընթացակարգը տեղադրված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում՝ հանձնաժողովի էջում:
Լսումները լուսաբանել ցանկացող լրագրողները պետք է զանգահարեն 010 527400 կամ 011 513312 հեռախոսահամարներով մինչեւ հունվարի 22-ը՝ ժամը 10:00: