Գյումրու սպանության մեղավորի պատիժը պետք է իրականացվի Հայաստանի կողմից. փաստաբան

Փաստաբանների պալատի անդամ Միխեիլ Անդրեասյանն Գյումրի քաղաքում հունվարի 12-ին տեղի ունեցածին անդրադարձել է հանցագործության պատժի սոցիալական արդարության տեսանկյունից: Ւր ֆեյսբուքյան նա գրել է.

«Սոցիալական արդարությունը որպես պատժի նպատակ:

Պատիժը մարդկության զարգացման ընթացքում ձևավորված ինստիտուտ է: Համաձայն քրեական իրավունքի, մի շարք ռուս գիտնականների` «Պատժի նպատակն է վերջնական սոցիալական արդյունքը, որին հնարավոր է հասնել պատիժը կիրառելու միջոցով»:

Ի՞նչ է պատիժը և ո՞վ պետք է այն իրականացնի քրեական իրավունք գիտության տեսանկյունից:

Պատիժը պատմականորեն ձևավորված, հասարակության կողմից հաշվեհարդար կատարելու անհրաժեշտություն է, որը հետագայում իր դրսևորումն է գտել քաղաքակիրթ երկրների քրեական իրավունքում: Իրականացվում է համատարած, մարդկանց և հասարակության կողմից պետական իշախանությունների միջոցով` քրեական և քրեադատավարական նորմերին համապատասխան:
Հանցագործի նկատմամբ կիրառվող պատժի ժամանակակից հիմնական մեթոդն է ազատազրկումը, որի միջոցով հասարակությունը զգում է բարոյական բավարարվածություն, համոզված է, որ պետական մարմինները համարժեքորեն արձագանքել են հանցագործությանը: Պետության կողմից հանցագործի նկատմամբ Վրեժի կիրառումը հագեցնում է այն զայրույթը որը առաջացել էր հանցագործության փաստի առիթով, վերադարձնում է մարդկանց համոզվածության զգացումը առ այն, որ պետությունը ի զորու է պաշտպանել իր ժողովրդին հանցագործներից:

Պետությունը՝ հասարակության քաղաքական իշխանության հատուկ կազմակերպություն է, որն իր տրամադրության տակ ունի հարկադրանքի հատուկ գործիք և արտահայտում է իշխող դասակարգի կամ ամբողջ ժողովրդի կամքն ու հետաքրքրությունները:

Պետությունը ժողովուրդն է, քաղաքացիներն են, ովքեր լիազորել են պետական իշախանություններին իրենց անունից իրականացնել նաև պատիժը, որի արդյունքում ակնկալվում է նաև սոցիալական արդարության վերականգնում:

Այս առումով շատ կարևոր է նշել այն, որ մենք հանդիսանում ենք անկախ պետություն Հայաստանի Հանրապետություն, հայ ազգի պետություն, որտեղ բնակվում է մի հասարակություն, որոնց անդամների մեծամասնությունը հայեր են, հետևաբար այն հանցագործությունները, որոնք կատարվում են մեր տարածքում, ուղղված են մեր հասարակության դեմ, հայերի դեմ, և քրեական իրավունքի գիտությունը ենթադրում է, որ պատիժը նույնպես պետք է իրականացնի հենց այդ ժողովուրդը՝ իր պետական իշխանությունների միջոցով, իր օրենքներին համաձայն, այսինքն` վերականգնի նաև սոցիալական արդարությունը:

Վերլուծության գիտական աղբյուրներն են եղել բացառապես ռուս գիտնականների հեղինակած քրեական իրավունքի դասագրքեր»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել