Հունվարի 20-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցի նախկին շտապօգնության տարածքում բախվել են «ՎԱԶ-2107» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:
Պարզվել է, որ Վ.Սարգսյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 LS 277 և «Վոլկսվագեն» մակնիշի 31 ՕՍ 735 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ. Հ.-ին: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ. (ծնվ. 1977 թ.) և Կ. (ծնվ. 1992 թ.) Հ.-երը տեղափոխվել են Գյումրու ԲԿ:
ՃՏՊ Գյումրի քաղաքում
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/06/IMG_0514-Shtap-ognutyun-copy.jpg)