Գյումրիում հանգստություն է տիրում

Գյումրիում այս պահին հանգստություն է տիրում: Սպասվում էր, որ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրից հետո այսօր քաղաքում կիրականացվեն բողոքի ակցիաներ: Երեկվանից ոստիկանական մեքենաները հերթապահություն են իրականացնում քաղաքի փողոցներում:

Իրավաբան.net-ի հանրային թղթակիցը փոխանցում է, որ փողոցներն ամայի են, իսկ Երևանից տեղափոխված ոստիկանները պարապուրդի մատնված:

Այսօր քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում, ժամը 17:00-ին տեղի կունենա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը, որից հետո Ավետիսյանների տան մոտ կիրականացվի մոմավառություն, այլ ակցիաներ այս պահին նախատեսված չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել