Ինչպես 1999թ.-ին դատեցին մեկ հայի սպանած և ութի վիրավորած ռուս սահմանապահներին

Ռուս զինծառայողների մասնակցությամբ Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ` Գյումրիում սպանություն տեղի է ունեցել նաև 1999թ.-ին: Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրյալ ճանաչված ռուս զինվոր Վալերի Պերմյակովի գործի նկատմամբ, հարկ ենք համարում վերահրապարակել 1999թ.-ին տեղի ունեցած դեպի մանրամասներն ու դատավարության ընթացքը:

Այսպես` 1999 թվականի ապրիլի 14-ին երկու ռուս սահմանապահներ` եֆրեյտոր Ալեքսանդր Կամենովն ու շարքային Դենիս Պոպովն անսթափ վիճակում Գյումրի քաղաքի շուկայում սպանել են մի անձի և վիրավորել` 8 հոգու:

Զինվորականները զենքերով գնացել են շուկա: Այն բանից հետո, երբ վաճառականները հրաժարվել են նրանց սպիրտային խմիչք տալ, սահմանապահները անկանոն կրակ են արձակել իրենց ինքնաձիգերից: Արդյունքում ՀՀ մեկ քաղաքացի մահացել է, 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Շոկից դուրս գալով` վաճառականները զինաթափ են արել հարձակվողներին և տեղափոխել նրանց տարածքային ոստիկանություն:

Հետաքննությունը տևել է մի քանի ամիս, այդ ամբողջ ընթացքում ռուս զինծառայողներին պահվել են հայկական կալանավայրում: ՀՀ և ՌԴ դատական մարմինները համաձայնության գալով` դատավարությունն իրականացրել են Հայաստանում` հայ դատավորի նախագահությամբ:

Եֆրեյտոր Ալեքսանդր Կամենովն ու շարքային Դենիս Պոպովն դատապարտվել են 15 և 14 տարվա ազատազրկման: Նրանք սկզբում պատիժը պետք է կրեին Հայաստանում, այնուհետև տեղափոխվեին Ռուսաստան:

Տեղեկատվական աղբյուրը` «Коммерсант» և «Lenta.ru»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել