ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջից:
Պաշտոնական աղբյուրը փոխանցում է, որ ՌԴ նախագահը հերթական անգամ իր ցավակցությունն է հայտնել օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցած դժբախտ դեպքի առթիվ, որի արդյունքում մահացել է մի ամբողջ ընտանիք: Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի համաձայն:
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստան ժամանած ռուս բժիշկները հայ գործընկերնեի հետ բոլոր հնարավոր քայլերը կձեռնարկեն` բուժելու այդ դժբախտ պատահարից փրկված 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանին: Վ.Պուտինը ասել է, որ հարկ եղած դեպքում ՌԴ-ն պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել Հայաստան` Մոսկվա տեղափոխելու երեխային` հետագա բուժման համար:
Բացի այդ, կողմերը նաև քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր: