Վթարի հետևանքով զինծառայող է մահացել

Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունվարի 17-ին Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 55-կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով քաղաքացի Ա. Վ.-ն մահացել է, իսկ քաղաքացիներ Կ. Ս.-ն և Լ. Հ.-ն տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ, որտեղ բժիշկները Կ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Լ. Հ-ի վիճակը` բավարար:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փոխանցեց, որ ըստ ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկությունների` վթարի հետևանքով մահացել է մայոր Արթուր Վարդևանյանը. «Տուժած երկու քաղաքացիները, ԼՂՀ ՊԲ պաշտոնական տեղեկատվության համաձայն, նույնպես զինվորականներ են: Դեպքը տեղի է ունեցել նրանցից մեկի սեփական մեքենայով, Քարվաճառից Վարդենիս եկող ոլորաններից մեկից նրանց մեքենան գլորվել է դեպի ձորը»: Թե կոնկրետ ժամը քանիսին է դեպքը տեղի ունեցել, ՊՆ մամուլի քարտուղարը դժվարացավ ասել, միայն փոխանցեց, որ վթարը եղել է երեկոյան ժամերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել