Այսօր «ԳԱԼԱ»-ն տեղեկություն է հարապարակել, որ Գյումրիում՝ Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ Ոստիկանության «Կումայրիի» բաժին:
Իրավաբան.net-ի թղթակիցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեց այս տեղեկատվությունը. «Նման բան տեղի չի ունեցել»,- փոխանցեց նա: