Պատասխանողը առարկեց հայցի դեմ ու հայտնեց, որ ինքը գրանցված է 2-րդ հարկի բնակարանում, որը ծանրաբեռնված է և իր ամուսնուց ունի 7-ամսյա հղիություն:
(Դատական նիստի արձանագրությունից)
Կանչված վկան այլ ցուցմունք տվեց, չնայած այլ կապակցությամբ էր նա ծանուցագրվել ցուցմունք տալու:
(Հարցաքննության արձանագրությունից)
Դատարանը հաշվի է առել, որ անցենզուր խուլիգանական հայհոյանքները տրվել են ոչ թե հասարակական վայրում, այլ թաղի անասնաշուկայում, որն իր մեջ միշտ էլ պարունակում է խուլիգանական հատկանիշներ:
(Դատավճռից)