Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հունվարի 15-ին, ժամը 01.20-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ բազկոսկրի փակ կոտրվածք` մինիմալ տեղաշարժ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 74-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տուժող կինը բացատրություն է տվել, որ նշված վնասվածքը ստացել է հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 14-ին, ժամը 21.50-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 57 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21150», «Ֆոլքսվագեն» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21150»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 16.00-ին, թիվ 15 երթուղու «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պ. Սևակի փողոցում արգելակել է, ինչի հետևանքով ուղևորը վայր է ընկել ավտոմեքենայի սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 320» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը, ինչի հետևանքով վարորդը ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունվարի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ 523», «ՎԱԶ-2106» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 11.30-ին, Վանաձոր-Այրում ճանապարհի 65-րդ կմ-ին, վազանցի ժամանակ, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և անհայտ մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21099»-ն, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջ կողմում գտնվող քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել