Կամփոփվեն հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ կատարված աշխատանքները

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ հունվարի 17-ին, ժամը 11.00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կմեկնարկի ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, սփյուռքի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ոստիկանության կողմից հանրապետության ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2014թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր հունվարի 17-ին` մինչև ժամը 10.45-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել