Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը տեղադրել է հայտարարություն:
ԱԺ աշխատակազմում առկա են հետևյալ թափուր պաշտոնները.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ),
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ),
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի քարտուղար (մասնագետ),
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործավար (օգնական):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 30 հունվարի 2015թ.:
Մրցույթները կկայանան 2015թ. փետրվարի 17-ին, ժամը 11:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների (մասնագետների)) եւ ժամը 15:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի քարտուղարի (մասնագետի) եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի գործավարի (օգնականի)) ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):
Մանրամասները կարո եք գտնել նաև ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում: