Դատապարտյալները ստացան նույնականացման քարտեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվական բաժինը հաղորդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 13 և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 13 դատապարտյալ հունվարի 14-ին նույնականացման քարտեր ստացան:

Նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:

Առաջիկայում ՀՀ ԱՆ քրեակատարողական տարբեր հիմնարկների ևս 40 դատապարտյալ կստանան  նույնականացման քարտեր: Շուրջ 200 դատապարտյալների նույնականացման քարտեր ստանալու գործընթացը շարունակվում է:

Լուսանկարը՝ ced.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել