Հետաքննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՀՔԾ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վերջինիս կողմից դարձյալ հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 12-ին իրեն է այցելել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հետաքննիչը և հայտնել, որ նույն քրեակատարողական հիմնարկի մեկ այլ դատապարտյալ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:
Դրանից հետո հետաքննիչը սպառնացել է Արմեն Շ.-ին` ասելով, որ եթե շարունակի բողոքել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց դեմ, ապա վերը նշված բողոքի նյութերով քրեական գործ կհարուցվի:
Դեպքի առթիվ դատապարտյալ Արմեն Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել