Որտե՞ղ է պատիժը կրելու ՀՀ քաղաքացիների սպանության մեջ մեղադրյալ ներգրավված ռուս զինծառայողը. Գլխավոր դատախազի պարզաբանումը (լրացվում է)

Այսօր ասուլիսի ընթացքում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, խոսելով Վալերի Պերմյակովի դատավարական գործընթացից, նշեց.

«Պատժի կրումը և պատժի կրման գործընթացն այլ միջազգային իրավական փաստաթղթերով են կարգավորվում: Պատժի կրման գործընթացն առանձին գործընթաց է, որ արդեն կոնկրետ միջազգային պայմանագրով սահմանված կարգով քննարկման առարկա է դառնալու, թե որտեղ է անձը կրելու իր պատիժը` քաղաքացիության երկրում, թե այն երկրում, որտեղ նա դատապարտվել է: Սա այլ հարց է, այդ մասին խոսելը դեռևս վաղ է, ես չեմ կարծում, որ այդպես մեծ սկզբունքայնության խնդիր է: Պատժի կրման վայրի հետ կապված առանձին միջազգային կարգավորումներ են նախատեսված»:

***

11:33

«Բոլոր ապացույցները գտնվում է մեր քննիչի տրամադրության տակ: Սա մրցավազք չի, ով երբ, ով ավելի շուտ կամ ուշ մեղադրանք առաջադրի: Այսօր մեղադրանք կառաջադրվի Պերմյակովին»,- ասաց գլխավոր դատախազը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել