Ցավոք սրտի Ռուսաստանի Դաշնությունն ինքն է քաղաքականացնում այս պարզ իրավական խնդիրը. փաստաբան

«Վարդանյան և գործընկերներ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր-փաստաբան Վարուժան Վարդանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ռուսական կողմը քրեական գործ է հարուցել Պերմյակովի նկատմամբ Դասալքության հոդվածով 12.01.2015-ին (սպանության դեպքի օր):

Այդ կերպ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները հիմնավորում են, որ Պերմյակովը հետապնդվում է նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում և կարող էին նրան տանել ռազմաբազայի տարածք (որը օրենքով համարվում է Ռուսատանի Դաշնության տարածք)

Սակայն կարծում եմ, որ իրականում ՌԴ իրավասու մարմիններն իրավունք չունեին քրեական գործ հարուցել ՛՛Դասալքության՛՛ հոդվածի հատկանիշներով, քանի որ համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածի՝ դասալքություն առկա է միայն այն դեպքում, երբ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնվում զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով: Նման դեպքերում քրեական գործը կարող էր հարուցվել ՛՛զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելուն՛՛ վերաբերվող հոդվածի հատկանիշներով (Ռուսաստանի քրեական օրենսգիրք, հոդված 337. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Հիմնականում 337 և 338 հոդվածները պետք է կիրառվեն համապատասխան հերթականությամբ՝ ըստ զորամասից բացակայելու տևողության և դիտավորության:

Սակայն 337 հոդվածով էլ քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Պերմյակովը զորամասից բացակայած լիներ առնվազն 2 օր և ավելի: Այսինքն քրեական գործ կարող էր հարուցվել միայն 14.01.2015թ.-ից սկսած: Իսկ Պերմյակովին արդեն 13.01.2015թ.-ին ձեռբակալել են և այդ ժամանակ վերջինիս պետք է հանձնեին Հայաստանի իրավասու մարմիններին:

Պերմյակովի նկատմամբ ՌԴ իրավասու մարմինների կողմից հարուցվել էր քրեական գործ նաև սպանության հատկանիշներով, սակայն այդ մասով ևս վերջիններիս իրավունք չունեին քրեական գործ հարուցել, որովհետև սպանությունը կատարվել է Հայաստանի տարածքում:

Ստացվում է, որ ցավոք սրտի Ռուսաստանի Դաշնությունն ինքն է քաղաքականացնում այս պարզ իրավական խնդիրը՝ արդարադատության շահերին խառնելով պետական շահեր ու ամեն գնով կասկածյալին տեղափոխելով իր ՛՛իրավոզորության՛՛ տարածք:

Մեջբերում ՌԴ քրեական օրենսգրքի 337 և 338 հոդվածներից՝

ՌԴ քրեական օրենսգիրք, 337 հոդված, մաս 1 (զորամասն ինքնակամ թողնելը)՝
Статья 337. Самовольное оставление части или места службы
1. Самовольное оставление части или места службы, а равно неявка в срок без уважительных причин на службу при увольнении из части, при назначении, переводе, из командировки, отпуска или лечебного учреждения продолжительностью свыше двух суток, но не более десяти суток, совершенные военнослужащим, проходящим военную службу по призыву, -наказываются арестом на срок до шести месяцев или содержанием в дисциплинарной воинской части на срок до одного года.

ՌԴ քրեական օրենսգիրք, 338 հոդված, մաս 1 (Դասալքությունը)՝
Статья 338. Дезертирство
1. Дезертирство, то есть самовольное оставление части или места службы в целях уклонения от прохождения военной службы, а равно неявка в тех же целях на службу -наказывается лишением свободы на срок до семи лет.»

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել