Գյումրեցիները պահանջ դրեցին դատախազության առջև

Այսօր Գյումրիում տեղի ունեցավ հունվարի 12-ի սպանդի արդյունքում սպանված ՀՀ վեց քաղաքացիների հոգեհանգստի արարողությունը: Ավելի ուշ այն վերածվեց բողոքի ցույցի: Ինչպես փոխանցում է Գյումրիում Իրավաբան.net-ի հանրային թղթակիցը` մի քանի հազար քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի Գյումրում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

Այստեղ բանակցություններ տեղի ունեցան Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հետ: Հավաքված քաղաքացիները դատախազությունից պահանջեցին 22 ժամվա ընթացքում լուծել Գյումրիում ընտանիքի անդամների սպանության մեջ որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովի գործի խնդրահարույց հարցերը` գործուն քայլեր ձեռնարկելով ռուս զինծառայողին հայկական կողմին հանձնելու ուղղությամբ:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ վաղը ժամը 17:00-ին Գյումրի քաղաքում սպանված ընտանիքի անդամների թաղումից հետո երթով կգնան քաղաքի դատախազության շենքի մոտ` պատասխան ստանալու: «Հանցագությունը պետք է քննվի ու հանցագործը պատժվի Հայաստանի Հանրապետության դատարանում»,- ակցիայի մասնակիցների անունից հայտարարեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել