Միակ պահանջը հանցագործության քննությունը Հայաստանի իրավապահների կողմից իրականացնելն է. փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր ժողովրդի հզորությունը երաշխավորված դատավարական իրավունքերի շրջանակներում արդար դատաքննություն իրականացնելու եւ արդարության բոլոր պահանջների պահպանմամբ մեղավորին պատասխանատվության ենթարկելու մեջ կարող է լինել միայն:

Միակ պահանջը, որ պետք այս պայմաններում քննարկվի, դա հանցագործության քննությունը Հայաստանի իրավապահների կողմից իրականացնելն է՝ Հայաստանի դատարանների հսկողության ներքո, ապագայում Հայաստանի արդարադատության համակարգի կողմից գործի քննության շարունակությամբ, իսկ մեղավորներին մեր քրեակատարողական համակարգում պատիժը կրելու պահանջով:

Հ.Գ. այս սա է իրական պահանջը, որ պետք է առաջադրվի պետությանը: Թե չէ անզեն ու մրսած մեկին (նույնիսկ հենց այսպիսի ոճրագործություն գործածին) տեղում գնդակահարելը նույնիսկ Ռամիլ Սաֆարովը կարող է: Մի քիչ ադեկվատ եղեք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել