Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին տրամադրել 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի հունվարի 19-30-ը ներառյալ։
2. Դավիթ Հարությունյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի վրա»: