ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիան-Զանգեր հատվածում, Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին, Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույց է, իսկ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել