Արտգործնախարար Նալբանդյանը մասնակցեց Փարիզում կայացած միասնության երթին

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցեց ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։

Երթին մասնակցելու նպատակով Փարիզ էին ժամանել շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։

Երթից առաջ Ելիսեյան պալատում պատվիրակությունների ղեկավարներին ընդունեց Ֆրանսիական Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ֆրանսիայի ղեկավարին փոխանցելով ՀՀ Նախագահի ցավակցությունները, հայ ժողովրդի զորակցությունը և համերաշխությունը հայտնեց բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին և իշխանություններին։

Լուսանկարը՝ france24.com-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել