Դատավոր – Դուք այդ ինչպե՞ս եք հրաժարվում նախաքննության ժամանակ տրված ձեր ցուցմունքներից: Ինչու՞:
Ամբաստանյալ – Որովհետև պարոն փաստաբանն ինձ լրիվ համոզել է, որ ես ոչ մի բանում մեղավոր չեմ:
***
ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգի դատարանում դատավորը հարցնում է ամբաստանյալին:
– Իսկ այժմ մեզ մանրամասն պատմեք, թե դուք ինչպե՞ս եք թալանել բանկը:
– Չեմ կարող, – պատասխանում է ամբաստանյալը, – ախր դահլիճում են գտնվում իմ բոլոր մրցակիցները:
***
– Ինչպե՞ս ես քեզ զգում ապահարզանից հետո:
– Վատ: Ավտոմեքենան, որ ես էի գնել, դատարանը տվեց իմ նախկին կնոջը, իսկ երեխաներին, որոնք, հնարավոր է, որ նույնիսկ իմը չեն, դատարանը հանձնեց ինձ: