Վրաերթ ու բախում գազատար խողովակին

ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ Հունվարի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է բախվել   «Մերսեդես Բենց Էմ Էլ» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Նիսան Մարչ»-ի վարորդը և «Մերսեդես Բենց Էմ Էլ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Մեկ այլ հաղորդագրության համաձայն` երեկ` ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ և տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իսկ այսօր` հունվարի 9-ին, ժամը 03.30-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել  գազատար խողովակի հենասյանը: Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել