Հնդկական ցեղերից մեկի մոտ գոյություն ունի օրենք, ըստ որի, անհավատարիմ կնոջը պատժում են հետևյալ կերպ. բանտ են նստեցնում նրա ամուսնուն:
***
Ամուսինները երեք երեխաներ ունեին: Դատարանում ամուսնալուծության ժամանակ վեճ առաջացավ այն հարցում, թե ինչպե՞ս բաժանեն երեխաներին: Ի վերջո կինն ասում է. – Գնանք տուն: Կվերադառնանք մի տարի հետո, երբ մենք արդեն կունենանք չորրորդ երեխան: