ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 2-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի լճի մոտակայքում, «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 6 մետր), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Միցուբիշի Իո» մակնիշի 31ՕՏ084 պ/հ (վարորդ` Ս. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: