Ոստիկանության հորդորը վարորդներին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

Հունվարի 2-ին առատ ձյուն է տեղացել հանրապետության բոլոր մարզերում, ինչը որոշակիորեն դժվարացրել է երթևեկը մի շարք ճանապարհներին: Ժամը 18-ի դրությամբ հանրապետությունում փակ ճանապարհներ չկան, սակայն ՀՀ ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերի առկայությամբ:

Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում բոլոր ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում ու պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վարորդներին և ուղևորներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել