Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Նոր տարին ավանդաբար նշում է տանը` ընտանիքի հետ, սակայն այս Ամանորը դիմավորելուց ընտանիքով մեկնել են հանդիպման. «Այս տարի ընկերներով` գիշերվա ժամը 1-ին ընտանիքներով հանդիպել մի չեզոք վայրում»:
Փաստաբանը նաև պատմեց, որ ընկերների հետ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել, շուրջ 14 տարի դեկտեմբերի 31-ին ընկերներով գնում են բաղնիք` «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» կինոյի սցենարով. «Ամեն անգամ ուզում ենք մեզնից մեկին ուղարկել Գյումրի, սակայն դեռ չի ստացվում»,- կատակով ասաց նա:
Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին, ապա Տիգրան Աթանեսյանի դուստրը Ձմեռ պապուց խնդրել ու ստացել է «գարմոշկա» երաժշտական գործիքը, իսկ տղաները` ամտոմեքենա և խաղալիք-զենք:
Ամանորյա հուշերից խոսելիս` փաստաբանը պատմեց. «Հիշում եմ` 5-6 տարեկան երեխա էի, հայրս թույլ տվեց, որ պապիկիս հրացանից կրակեմ ժամը 12:00-ին, իհարկե, իր օգնությամբ: Այդ հրացանը հիմա ինձ մոտ է` որպես հիշատակ, սակայն այլևս չեմ կրակում դրանից»: