ՀՀ ԱԻՆ Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս դատապարտյալ Ա. Ի.-ի խուզարկությամբ` տաբատի գոտկատեղի հետին մասում հայտնաբերել են սև գույնի պոլիէթիլենային փաթեթ, ինչի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս և սպիտակ թղթով փաթեթավորված «B8» դաջվածքով` 0,4 գրամ կշռով սպիտակ, օվալաձև զանգված:
Դատապարտյալը հայտնել է, որ փաթեթն իրեն է տվել հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ ենթասպա Մ. Ն-ն:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Լուսանկարը՝ ced.am-ի: