Փաստաբանների պալատը խրախուսել է փաստաբաններին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում շաբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ տոնական ընդունելություն էր կազմակերպվել:
Միջոցառման ընթացքում մի շարք փաստաբաններ պարգևատրվել են.
ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Հայկ Ալումյանը և Մելանյա Առուստամյանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական ինստիտուտի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշման հիման վրա պարգևատրվել են ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի վկայականներով և կրծքանշաններով։
ՀՀ փաստաբանների պալատի հետ երկարամյա համագործակցության և Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական ինստիտուտի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշման հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամի վկայագրով և կրծքանշանով է պարգևատրվել նաև Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հասմիկ Հակոբյանը:
Ամանորյա ընդունելության ընթացքում պատվոգրեր են ստացել հանրային պաշտպաններ Ռաֆիկ Սաֆարյանը, Սիրանուշ Հարությունյանը և Անժելյա Հոբոսյանը՝ Հանրային պաշտպանի գրասենյակում երկարամյա աշխատանքի և Հայաստանի Հանրապետությունում հանրային պաշտպանության ինստիտուտի կայացման հարցում ներդրած մեծ ավանդի համար:

Լուսանկարը՝ advocates.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել