Դին հայտնաբերվել է բնակարանի սանհանգույցում

Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Մալյան փողոցի թիվ 15/16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղբյուրը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1949 թ. ծնված Գ. Մ.-ի դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել