Պատահարներ և մահվան ելքով վրաերթեր Երևանում և հանրապետության տարածքում

Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.00-ին, Երևանի Սեբաստիա-Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացի թիվ 43 շենքի մոտ վրաերթի հետևանքով մահացել է 1942 թ. ծնված Հենրիկ Թովմասյանը:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է վրաերթ կատարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.10-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 65-70 տարեկան տղամարդու, որը մահացել է:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ագարակավան-Դիան միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին` Երևան ընթանալիս, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Երևանյան խճուղում, ընկնելով սահքի մեջ, դուրս է եկել երթևեկելի մասից դեպի և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Պառավաքար գյուղի ճանապարհին վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Իջևանի բաժին:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել