ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 320-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 408-Ն հրամանի պահանջներին համապատասխան 2015 թվականի հունվարի 12-ից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները տրամադրվելու են նոր ձևաթղթերով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ 1998 թվականի մարտի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 12-ը տրամադրված նախկին ձևաթղթերով իրավունքների գրանցման վկայականները վավերական են, գտնվում են ուժի մեջ և դրանք նորով փոխարինելու անհրաժեշտություն չկա:
Լուսանկարը՝ cadastre.am-ի: