Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում: Այս տեղեկությունները խիստ նախնական են: Մեզ հաջողվեց, սակայն, ճշտել, որ ուղիղ կեսգիշերի դրությամբ դատավոր Խաչատրյանը տեղափոխվել էր Երևան և գտնվում էր Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ կենտրոնական շենքում»: Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Իրավաբան.net-ը փորձեց տեղեկատվություն ճշտել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից և ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, մեր զանգերին երկու գերատեսչություններում չեն պատասխանում: Հավելյալ կտեղեկացնենք: