«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության դիմաց բողոքի ակցիա անցկացրեց՝ պահանջելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվելուց հետո մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին տրամադրել գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնք ոստիկանությունը չի տրամադրել նրանց: