ՀՀ կենտրոնական բանկն այսօր` դեկտեմբերի 23-ին սահմանել է նոր փոխարժեքներ: Այսպես` ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 22-ի հետ համեմատությամբ աճել է 2.34 դրամով` 456.17 դրամից դառնալով 458.51 դրամ, Եվրոյի փոխարժեքը աճել է 1.67 դրամով, 559.36 դրամից հասնելով 561.03 դրամի, ռուբլու փոխարժեքը նույնպես աճել է 0.32 դրամով, 8.07 դրամից հասնելով 8.39: