Պրահայի դատարանի կողմից սպանության և շորթման համար հեռակա դատապարտված Անդրանիկ Սողոյանի պաշտպանի հայտարարությունը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդեց, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը: Անդրանիկ Սողոյանի պաշտպանՎահագն Մարտիրոսյանը ֆեյսբուքում հայտարարությամբ է հանդես եկել.

Անդրանիկ Սողոյանի ձերբակալումից, այնուհետև կալանավորումից ի վեր, հայկական մի շարք լրատվամիջոցներում տեղ են գտել հրապարակումներ, որոնցում մեղմ ասած առկա են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Մասնավորապես ի թիվս այլի, առկա են իրականության հետ կապ չունեցող` սուտ տվյալներ առ այն, որ Անդրանիկ Սողոյանը «գտնվելով միջազգային հետախուզման մեջ, հայտնի չէ, թե երբ է ժամանել Հայաստան», և «պատվիրել է ադրբեջանցի Մուհամադ Ալիևին սպանել հայ գործարարի»: Բացի նշվածից հրապարակումներում առկա են կիսատ տեղեկութուններ, որոնք չեն ներկայացնում իրական պատկերը:

Այդուհանդերձ պաշտպանական կողմը համարում է, որ նման սուտ տվյալները, անճշտությունները և անհամապատասխանությունները, հետևանք են նաև այն բանի, որ պաշտպանական կողմը զբաղված լինելով Սողոյանի առողջական վիճակով և նրա հետ կապված դատավարական խնդիրներով, ղեկավարվելով Սողոյանի շահերով` չվնասել սկզբունքին համապատասխան, մինչ օրս որևէ մեկնաբանություն և լրատվություն չի տվել ԶԼՄ-ներին, Սողոյանի կալանավորման և նրան վերաբերող դատական ակտերի վերաբերյալ, և ըստ երևույթի հնարավորություն է տվել հայկական լրատվական դաշտ ներթափանցել չճշտված, իրականությունից հեռու, սուտ տեղեկատվությանը:

Հենց այս պատճառով է, որ պաշտպանական կողմը ներկա փուլում չի հայտնում վերը նշված տեղեկատվությունը թույլ տված լրատվամիջոցների անվանումները և իրավական հետևանքներ նախատեսող որևէ քայլ դեռևս չի ձեռնարկում:
Սակայն միաժամանակ պաշտպանական կողմը հայտարարում է, որ այսուհետ թույլ չի տալու կեղծիքի շրջանառությունը լրատվական դաշտում և պաշտպանական կողմի զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով, օրենքի շրջանակում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցառումները Սողոյանի իրավունքները, օրինական շահերը, պատիվը, արժանապատվությունը պաշտպանելու համար` ապատեղեկատվություն տարածած լրատվամիջոցներին պատասխանատվության կանչելով:
Պաշտպանական կողմը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատությունը և ոչ մի կերպ ստի ամենաթողությունը:

Պարզաբանման համար, որպես Սողոյանի պաշտպան հայտնում եմ հետևյալ անվիճելի փաստերը`
1. պաշտպանյալս Չեխիայից Հայաստան է ժամանել օրինական ճանապարով և ՀՀ սահմանը հատել է օրենսդրությանը համապատասխան,
2. Սողոյանը ամբողջությամբ անմեղ է իրեն մեղսագրված հանցագործությունների մեջ,
3. պաշտպանյալս որևէ ադրբեջանցու, որևէ սպանություն չի պատվիրել, դեռ ավելին չեխական դատարաններում քննված քրեական գործով որևէ ադրբեջանցի չի անցնում,
4. մինչ Պրահայի քաղաքային դատարանի հայտնի մեղադրական դատավճիռը, պաշտպանյալս նշված գործով դատարանի դատավճռով արդարացվել է,
5. Պրահայի քաղաքային դատարանի հայտնի մեղադրական դատավճիռը ներկայումս պաշտպանյալիս չեխ պաշտպանի կոմից բողոքարկված է վերադաս դատարան,
6. պաշտպանյալիս կալանավորումը որևէ իրավական հիմք չունի, ինչպես Հայաստանի ներպետական այնպես էլ, միջազգային օրենսդրության տեսակետից:

Հետևաբար պաշտպանական կողմը գտնում է, որ Անդրանիկ Սողոյանը ենթակա է անհապաղ ազատման: Նրա երկու ամսով կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը ներկայումս բողոքարկված է վերադաս քրեական դատարան:

Պաշտպանական կողմը մոտ ժամանակներս կհայտարարի մամուլի ասուլիսի մասին, որի ընթացքում կներկայացնի լրատավմիջոցներին հետաքրքրող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, ինչպես նաև կպատասխանի հետաքրքրող բոլոր հարցերին:
Մինչ նշված ասուլիսը, բոլոր լրատվական միջոցներին խնդրում եմ հասարակությանը չծանրաբեռնել և չապակողմնորոշել չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությամբ:

Անդրանիկ Սողոյանի պաշտպան`
Վահագն Մարտիրոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել