Նոտարական թարգմանիչների որակավորման ստուգման արդյունքները հրապարակվել են

ՀՀ արդարադատության նախարարության նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2014 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները: 17 միավորի շեմը հաղթահարած անձինք կարող են հունվարի 19-ից սկսած ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման տեղեկանքը ստանալու համար:  Գնահատականներին և գրավոր աշխատանքներին ծանոթանալու համար մասնակիցները կարող են ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարություն և ստանալ իրենց գրավորների պատճենները: Ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին` արդյունքների հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում՝ համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված կարգի: 

Արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել