Պետական ծառայության թափուր պաշտոններ ՀՀ ԱԺ աշխատակազմում

ՀՀ Ազգային Ժողովը հաղորդում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին:

Թափուր պաշտոնները հետևյալն են.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (մասնագետ),

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության խորհրդարանական տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ,

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 27 դեկտեմբերի 2014թ.:

Մրցույթները կկայանան 2015թ. հունվարի 15-ին, ժամը 11:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի (մասնագետի) եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության խորհրդարանական տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետի) եւ ժամը 15:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի քարտուղարության ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի առաջատար մասնագետի) ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել