Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 15-ից Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ.
1. Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկում երթևեկությունն այսուհետ կկարգավորվի նոր տեղադրված լուսացույցային օբյեկտի միջոցով,
2. Կիևյան նրբանցքից կարգելվի երթևեկությունն ուղիղ՝ դեպի Օրբելի փողոց, նրբանցքից կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ: