Կրակոցներ արձակողը բերման է ենթարկվել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 13.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի ձախ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975 թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայից դեպի Ախպարաշեն տանող ճանապարհին: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ստեփան Ա.-ն ի վիճակի չի եղել  հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան տարածքում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի հրազենով Ստեփան Ա.-ի ուղղությամբ կրակոց է արձակել 1977 թ. ծնված Շիրակ Ա.-ն, որը ժամը 22.40-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Երեկ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ին տեղեկացրել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Մանրամասներն` այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել