Քրեական գործ՝ ոստիկանության զորքերի ծառայողին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ

Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության զորքերի պայմանագրային զինծառայող Մ.Խարախանյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2014թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկականկենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած վնասվածքով շտապօգնության թիվ 71 բրիգադով «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Մ.Խարախանյանը։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով , կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցներ առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել