Քաղաքացին հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. հարուցվել է քրեական գործ

Այսօր կրակոցներ են տեղի ունեցել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց. «Այսօր ահազանգ է ստացվել Մալաթիայի բժշակական կենտրոնից, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ քաղաքացի է տեղափոխվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 238-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով (հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը): Գործը գտնվում է Մալաքիայի քննչական բաժնի վարույթում»:

Տիկին Տռուզյանը նաև հաղորդեց, որ պարզվել է տուժածի ինքնությունը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, այն ենթակա չէ հրապարակման. «Միջոցներ են ձեռնարկվում պարզելու տուժողին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները և առևերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել