Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 8-ին, ժամը 7.50-ին, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի դիմաց իրար  են բախվել  «ԲՄՎ»  և «Ջիպ»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Ջիպ»-ի ուղևորը և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 9-ին, ժամը 1.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ի սահմաններում,  Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 80-րդ կմ-ին «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21213»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 18.40-ին, Երասխահուն-Ջրառատ ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 9-ին, ժամը 1.10-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց «Շեվրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենա է բախվել  մայթեզրի եզրաքարերին, այնուհետև՝ ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 8.30-ին,  Երևան-Սևան-Իջևան 114.5 կմ-ին «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել