Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ. հարցում Երևանում

Այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ իրազեկության ակցիա` «Կոտրիր կոռուպցիայի շղթան» կարգախոսով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի ուսանողները և կամավորները քաղաքացիներին իրազեկեցին արշավի և կարգախոսների մասին` իրականցնելով հարցում: Ընդհանուր առմամբ` հարցմանը մասնակցել է 100 քաղաքացի:

Հարցման շրջանակներում պարզ դարձավ, որ 100 քաղաքացիներից միայն 9-ն է տեղյակ, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: 89 քաղաքացի տեղյակ է եղել` ինչ է կոռուպցիան, 11-ը բացասաբար են պատասխանել այս հարցին:

«Տեղյա՞կ եք, թե որոնք են կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները» հարցին «Այո» պատասխանը տվել է 61 քաղաքացի, ոչ` 39:

Կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերով 100 հարցվողներից ընդամենը 8-ն է դիմել սեփական իրավունքների պաշտպանության օրենքով սահմանված միջոցների, 92-ը չեն դիմել այս քայլին:

Հարցման շրջանականերում 33 քաղաքացի նշել է, որ վերջին տարիների ընթացքում աճել է հասարակության վստահությունը դեպի իրավապահ համակարգ, 67-ը շեշտել են, որ ոչ մի աճ չի արձանագրվել:

«Պետական մարմնի հետ հարաբերություններում խնդիր առաջանալիս պատրա՞ստ եք այն լուծել կոռուպցիոն եղանակով, օրինակ՝ մաղարիչի միջոցով» հարցին «այո» պատասխան է տվել 55, ոչ` 45 քաղաքացի:

«Ինչպե՞ս կպայքարեք կոռուպցիայի դեմ» հարցին պատասխանելով` քաղաքացիները նշել են հետյալ տարբերակները` գիտական մակարդակի բարձրմամբ, բարքերի փոփոխությամբ, տեղեկատվության բարձրացմամբ, կաշառքի դեմ կաշառքով, իրավագիտակցության բարձրացմամբ, հակակոռուպցիոն դաստիարակությամբ, տնտեսության բարելավմամբ, իրավապահ համակարգի բարելավմամբ և այլն: Եել են նաև զավեշտալի առաջարկներ, քաղաքացիներից ոմանք նշել էին, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել «գնդակահարությամբ, ինչպես Չինաստանում», «այրելով կոռումպացված չինովնիկներին» և «ամենադաժան ձևերով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել