ՃՏՊ Հաղթանակի կամրջի մոտ (լրացված)

Դեկտեմբերի 9-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի մոտ` «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 պ/հ (վարորդ` Ի. Ա., ծնվ. 1991 թ.) և «Կիա» մակնիշի 417 LD 61 պ/հ (վարորդ` Ա.Պ, ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել՝ 00.36-ին:

Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահը:

Տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել